Ոստիկանները հայհոյել ու ապտակել են

Ոստիկանները հայհոյել ու ապտակել են
Պաշտպանի 116 թեժ գծին այսօր 11:30-ի սահմաններում ահազանգել է Արմեն Խալոյանը և հայտնել, որ իրեն ոստիկանները խաբեությամբ հրավիրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին և պահում են այնտեղ:



Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանության բաժին և պարզել, որ Արմեն Խալոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առանձնազրույց են ունեցել Խալոյանի հետ: Վերջինս նրանց հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի, նրա հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մի քանի անգամ ապտակել են:

Խալոյանը նաև հայտնել է, որ ունի բուժգնության և սննդի կարիք, սակայն երկուսն էլ իրեն չեն տրամադրում: Ոստիկանությունում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսից. նա կարողացել է Պաշտպանի 116 թեժ գծին զանգահարել` օգտվելով սենյակում ոստիկանների բացակայությունից:

Վերոգրայլի կապակցությամբ Խալոյանը դիմում է ուղղել Պաշտպանին և խնդրել նրա միջամտությունը իր իրավունքների վերականգման հարցում: