Իսակովի պողոտայում դիակ է հայտնաբերվել

Իսակովի պողոտայում դիակ է հայտնաբերվել
Այսօր, ժամը 00.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի 18/10 շենքին (Ռազմական ոստիկանություն) հարակից ձորակում՝ ջրի մեջ, նկատվում է անձը չպարզված քաղաքացու դի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները ջրից դուրս են բերել 1942 թ. Հ. Հովսեփյանի դին: