Կար ու ձևի խմբակի դիմաց

Կար ու ձևի խմբակի դիմաց
«Մեր կին նախարարների ականջները ծակված են, հերթը ձերն է՝ տղամարդ նախարարներ: Կարեք ձեր բերանը»,- գրված է պաստառի վրա: Երեկ մի խումբ ակտիվիստներ ակցիա են արել արդարադատության նախարարության առաջ՝ կոչ անելով նախարար Հրայր Թովմասյանին կարել բերանը: Այս ակցիայի առիթը նախարարի արտահայտությունն է, որն օրերս է արել՝ ասելով. «Աչքն ու բերանը կարելը բանտարկյալների համար արդեն սովորական բան է, ասենք այնպես, ինչպես աղջիկներն ականջօղեր են կախում»: