Հոգեկան հիվանդը փակվել էր տանը

Հոգեկան հիվանդը փակվել էր տանը
Այս գիշեր ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի 29-րդ տան բնակիչ՝ 1979թ. ծնված  Թ. Մինասյանը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ, փակվել է տան ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարները իրավապահների ներկայությամբ բացել են դարպասը: Տան դուռը բացել է Մինասյանի մայրը և աղջկան հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: