Ազնվացեղ եղջերուին վերադարձրել է անտառ (տեսանյութ)

Ազնվացեղ եղջերուին վերադարձրել է անտառ (տեսանյութ)
Ալավերդու բնակիչ Վրեժ Ջանոյանը փրկել ու անտառ է վերադարձրել Կարմիր Գրքում գրանցված մի կենդանատեսակի` ազնվացեղ եղջերուի:



 



Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հիմնավորման` առաջարկվում էր զոլավոր բորենին, ազնվացեղ եղջերուն, փասիանը, թուրաջը հանել այն ցանկից, որում սահմանված են դրանց որսի եւ/կամ ոչնչացման համար նախատեսված տուգանքները:



 



Գործող օրենքով սահմանված են վնասի հատուցման հետեւյալ չափերը. ազնվացեղ եղջերու` 1 մլն դրամ, զոլավոր բորենի` 250 հազար դրամ, փասիան եւ թուրաջ` 20 հազար դրամ: Ցավոք` բնապահպանության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ չեն նշվում այն պատճառները, թե ինչու նշված կենդանիների ոչնչացման համար տուգանքներ չպետք է վճարվեն:



 



Հայաստանը գումարներ է հատկացրել այլ երկրներից մի քանի տասնյակ ազնվացեղ եղջերուներ ներկրելու եւ Դիլիջանի ազգային պարկում դրանց բաց թողնելու նպատակով: Մասնավորապես` Հայաստանը 2006թ. 10 բեզուարյան այծ է տվել Վրաստանին` փոխարենն ազնվացեղ եղջերու ստանալու ակնկալիքով, սակայն Վրաստանը չի կատարել իր պարտավորվածությունը: Այնուհետեւ Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը 40 հազար եվրո է հատկացրել Ռուսաստանից ազնվացեղ եղջերու գնելու նպատակով: