Սիրիայում առեւանգված հային փրկագինը վճարելուց հետո ազատ են արձակել

Սիրիայում առեւանգված հային փրկագինը վճարելուց հետո ազատ են արձակել
Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Հասաքե քաղաքում օրեր  առաջ առեւանգված հայազգի երիտասարդ Ասատուր Սարգսյանն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է  սիրիահայ համայնքի ներկայացուցիչը: Նա  ազատ է արձակվել պահանջված փրկագինը վճարելուց հետո:



Հասաքե քաղաքում զինյալներն իր աշխատավայրից առեւանգվել էին հայազգի Ասատուր Սարգսյանին:



Սիրիայում շուրջ  քսան ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` մոտ չորս տասնյակ հայեր: