Զինվորին դրդե՞լ են ինքնասպանության

Զինվորին դրդե՞լ են ինքնասպանության
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններեում, հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:



Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: