Մեքենան բախվել է ծառին. վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են

Մեքենան բախվել է ծառին. վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են
«Ֆորդ-Էսկորտ» մակնիշի ավտոմեքենան երեկ՝ժամը 23.10-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5,5-րդ կմ-ին դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց՝ բախվել է ծառի:

Պատահարի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Մխիթար Սարգսյանը, և ուղևորը` 1993  թ. ծնված  Գևորգ  Մարգարյանը,  տեղում մահացել են:

Կատարվում է քննություն: