Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին
Հարգելի պարոն Ս.Սարգսյան



 

Ես Ռ.Նիկողոսյանս բնակվող Ք.Երևան Ռոստոմի փ.51 տան սեփականատեր դիմում եմ ձեզ առ այն,որ 2008թ.-ի հուլիսի 7-ից մինչ այսօր քաղաքացիական գործով ԵԿԴ/2082/02/08 գտնվում եմ դատական, պահանջելով սեփականատիրոջ իրավունքներս վերականգնելու, օրինական հողամասի վրա գտնվող ապօրինի ինքնակամ կառույցից Մանուկյաններին վտարելու պահանջով։ Իմ օրինական հայցը 5 տարիների ընթացքում քննելեն 40 դատավորներ`երեք անգամ դատական երեք ատյաններում եւ երեք անգամ վճրաբեկ դատարանի կողմից բեկանվել է նորից ու նորից արաջին ատյանի դատարան ուղարկվել նոր քննության,այսինքն անհայտ ժամանակով շարունակելու այս դատարանաին շոուն։



Երեք բեկանված որոշումները վերաբերվում են արաջին ատյանի դատարանի,միտումնավոր, շահագռգիռ, անհիմն, օրենքի կոպիտ խախտումներով կայացրած վճիռներին որով բացահայտ խրախուսվում է ուրիշի գույքը ապօրինի հափշտակելու խուլիգանությամբ եւ զորբայուցյամբ սեփականատեր դարնալու մոլուցքով հիվանդ վորոշ քաղաքացիների համար։Մնում է միայն օրենքով ամրագրել որ գերակա շահ է մնացած բոլոր իրավունքների հանդեպ։ Հինգ տարվա ընթացքում ինձ պատճարվել է նյութական բարոյական վնաս,արդարությա հավատի կորուստ։Ես թոշակառուս հայտնվել եմ անելանելի հուսահատ վիճակում։Խախտված է իմ սահմանադրական քաղաքացիական եւ սեփականատիրական բոլոր իրավունքներս,մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաի 6-րդ հոդվածը. ողջամիտ ժամկետում հարցին լուծում տալուն...։ Գործը այսօրվա դրությամբ 4-րդ անգամ գտնվում է Կենտրոն-Նորք-Մարաշ արաջին ատյանի դատարանի վարույթում։ Արդարության հասնելու ակնկալիքով դիմել եմ բոլոր կառույցներին սակայն բոլորը միաբերան կրկնում են,որ դատավորները անկախ են,ինչ ուզում այն ել անում են։



 



Սույն գործը այլևս դուրս է մղված իրավական հարթությունից կազմելով վեց հատոր ողղորդելով այլ գործողությունների։ Հարցին օրինական,արդարացի,վերջնական լուծում չտալու պատճարով մինչ այսօր ես չեմ կարողանու կատարել գույքի պետական գրանցում, քանի որ Մանուկյանները զոռբայությամբ խոչնդոտում են չափագրելուն։Լսելով Ձեր ելույթները համակարգին վերաբերվող արդարացի  վրդովմունքը, ելնելով իմ անելանելի վիճակից,իմ մոտ հույս ու հավատ է արաջացել,որ խնդրեմ Ձեզ ակնկալելով Ձեր միջամտությունը խնդրիս արդարացի եւ գործող օրենքներին համապատասխան մոտեցում ցուցաբերելու,որպես քաղաքացիներիս սահմանադրական իրավունքի երաշխավոր։ Վերը նշվածիս հավաստիութունը ապացուցելու համար պատրաստ եմ ներկայացնելու պահանջվող բոլոր  փաստաթղթերը, հիմքերը, կադաստրային տվյալները ու բոլոր անհիմն վճիռները։

Դիմող`Ռ.Նիկողոսյան

հեռ.010578545,091578545