Հրազդան գետում մարդ է մնացել

Հրազդան գետում մարդ է մնացել
Այսօր՝ ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ` Հրազդան գետում, մարդ է մնացել. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:



Ժամը 11.32-ին փրկարարները գետից անվնաս դուրս են բերել Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակչին: