79 նախագահացու

79 նախագահացու
Ծննդյան տոներից հետո Հայաստանում պակասություն չեն անի միայն նախագահության թեկնածուները: Լա՞վ է դա, թե՞ վատ: Երբ այդ հարցը տվի սովորական մի թոշակառուի, ծիծաղեց. «Դրանք էլ հո կարտոլ չեն, որ ձմեռը խաշենք,  ուտենք, բոլ- բոլ լինելը մեր ինչի՞ն է պետք»: Բայց այդ հարցին այլ կերպ է մոտենում քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը:




Նա գտնում է, որ այդ կերպ կարելի է ազատվել գործող նախագահից. «Հայաստանյան այսօրվա իրականության պայմաններում՝ «կոնսենսուս մինուս Սերժ» մեխանիզմը կարելի է այնպես աշխատացնել, որ վերջինս ժողովրդին պարտվի հենց առաջին փուլում, իսկ «Gallup»ի աչքերը քյալլեն թռնի: Եթե սնկի նման ծլող նախագահացուների թիվը հասցվի՝ 79-ի եւ յուրաքանչյուր թեկնածուի համար ապահովվի կայուն ՄԵԿ տոկոսը եւ սրանից դուրս  բերվի Սերժի 28%-ը, ապա կստացվի 51%: Ահա քեզ միացյալ ուժերով, համաժողովրդական կոնսենսուսով՝ ավազակապետությունից ազատագրվելու, թաթար-մոնղոլական լուծը թոթափելու, հայկական օրիգինալ տարբերակը...»


 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ