Արաբկիրի ոստիկանության քննիչը կաշառակեր էր

Արաբկիրի ոստիկանության քննիչը կաշառակեր էր
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:



Ազգային անվտանգության ծառայությունում քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն թմրամիջոց գործածելու համար իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչն ու քննիչը իրենից պահանջել են 200 000 ՀՀ դրամ կաշառք:



Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:



Կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: