Աշխատանքային մրցույթ՝ հաշմանդամների համար

Աշխատանքային մրցույթ՝ հաշմանդամների համար
ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարում է աշխատանքի մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար։



Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012 թ. նոյեմբերի 25-ը լրացնել դիմում-հայտ :



Մրցույթը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում կընտրվեն այն հայտերը, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին: Երկրորդ փուլի համար ընտրված հայտերի հիման վրա մրցույթին դիմած քաղաքացիները կհրավիրվեն բանավոր հարցազրույցի: Երրորդ փուլ անցնելու դեպքում մասնակիցները կհանձնեն ստուգարք` համակարգչային գիտելիքների և լեզուների իմացության աստիճանը բացահայտելու և ըստ անհրաժեշտության ուսումնական (վերապատրաստման) խմբերի բաշխելու նպատակով: