Մորմոնները՝ Հայաստանում

Մորմոնները՝ Հայաստանում
Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Պարզվում է, որ մորմոնները Հայաստանի 158 գյուղում ջրագիծ են անցկացրել եւ այդ գյուղերն ապահովել են խմելու ջրով: Բա մեր մասնագիտացված ազգափրկիչներն ու գենի մաքրության պահապաններն ո՞ւր են նայում, մի՞թե չեն հասկանում, որ մորմոններն այդ ջրին հատուկ հեղուկ են խառնում, եւ հայը, այդ ջրից խմելով, հերիք չի դառնում է մորմոն, դեռ տեղում ենթարկվում է գենային մուտացիայի, եւ փոխվում է նրա գենային կոդավորումը:



 



Պետք է շտապ կերպով քանդել, բնաջնջել այդ ջրագծերը եւ փրկել հայ ազգին եւ հայկական գենը մութ ու դավադիր ուժերի կողմից կազմակերպված այս հերթական կործանարար սադրանքից: Համ էլ վերջիվերջո, հայկական գյուղում խմելու ջրի ջրագիծս ո՞րն է, չէ՞ որ, հայկական ադաթի համաձայն, խմելու ջուրն ապահովվում է առուներից ձեռքով ջուր կրելով, ուրեմն պետք է առաջնորդվել միմիայն հայկական ավանդական միջոցներով: Այնպես որ, «ո՛չ» ասենք ընդհանրապես ջրագծերին, կեցցե կավե կժերով ջուր կրելու հայկական ազգային ավանդույթը: Վերականգնենք մերը, հայկականը...»: Անահիտ Մարգարյանն էլ ասում է. «Պարոն Կիվիրյա՞ն, չե՞ք վախենում, որ ազգափրկիչները, ուղղակի հասկանալով Ձեր ասածը, իսկապես ավերմունքներ կգործեն»: Հետեւում է Արգիշտի Կիվիրյանի պատասխանը. «Գյուղացիք իրենք կավիրեն ջրագծերը…»: