Կիեւյան կամրջի մոտ ինքնասպանության փորձ են կանխել

Կիեւյան կամրջի մոտ ինքնասպանության փորձ են կանխել
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ծառայողները շրջագայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա երեկ` ժամը 20:00-ին կանխել են 56-ամյա մի տղամարդու ինքնասպանության փորձը և նրան ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժին: 

Տղամարդը խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է Կիևյան կամրջից ցած նետվել:

Կատարվում է հետաքննություն: