Նոր հանցադրվագներ` գողություն կատարած կանանց գործունեությունից

Մեկ այլ տուժող նոյեմբերի 9-ին դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոմիտասի պողոտայի բնակչուհի, 70-ամյա Ռիմա Ն.-ն հայտնել է, որ նախորդ երեկոյան դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա և Գայանե Սարգսյաններին, որոնք այս տարվա պրիլի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, պղպեղ և գիշերային հագուստ վաճառելու պատրվակով մտել են իր բնակարան ու շեղելով իր ուշադրությունը` բնակարանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել են 590.000 դրամ, իսկ պահարանում դրված պայուսակից՝ 16 գ կշռով ոսկյա 2 ժամացույց:
Գողությունների փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ