Մահացու պատահար` Երեւան-Իջեւան ճանապարհին

Մահացու պատահար` Երեւան-Իջեւան ճանապարհին
Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին երեկ`ժամը 19.00-ի սահմաններում, «BMW X-5»  մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված  «ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային:

Բախումների հետևանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: