ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը մնաց անփոփոխ

ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը մնաց անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր` անփոփոխ է թողել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը:



Դատավճռի հրապարակումից հետո հավաքվածները վիրավորական արտահայտություններ են արել դատավորների եւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հասցեին` վերջիններիս  մեղադրելով իշխանությունների կամակատարը լինելու մեջ:



Երեկ կայացած նիստում դատավորը հեռացրել էր 4 ակտիվիստներից երեքին, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը լքել էր դահլիճը:



2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: