Եկեք հայերով միասին, ընկերովի մտածենք

Եկեք հայերով միասին, ընկերովի մտածենք
Հավանաբար հայի մեջ հեռազգացության գենն ավելի զարգացած է, ու նա կարող է զգալ պահի կարեւորության գիտակցությունն ու արձագանքել: Ֆեյսբուքում հաճախ էի կարդում Անժելա Բարսեղյանի քոմենթները՝ ուղղված մեր ընդհանուր ընկերներին ու զարմանում նրա մտահորիզոնի խորության վրա: Անժելան Լոս Անջելեսից է, իրավաբան: Բազմիցս որոշել էի նրան ընկերություն տալ ,  հետո՝ գործով ընկնելով, մոռացել: Հիմա մտածում եմ, որ մոռանալս պատահական չի եղել: Աստված որոշել էր, որ ես նրան ընկերություն տայի այն ժամանակ, երբ ինքը կարիք կունենար մխիթարանքի: Ընդունեց ընկերությունս ու տեղեկացա, որ հայրը հենց նոր է մահացել:  «Այսօր մահացավ հայրս, Հակոբ Բարսեղյան, ծնված Ապրիլ 4, 1923, Սելանիկ, Հունաստան: Հունաստան, Ամերիկյան համալսարանավարտ, հինգ լեզուներ տիրապետող… »



 



Հետո ավելացնում է.  «Էհ, որ ասեմ լացում եմ, սուտ ասած կլինեմ, որով քաղցկեղը այս քանի տարի էր, տարածված իր մարմնում, ու հեչ էլ, հոգն էլ չէր...երեվի մենք քարի պես գեներ ունենք, մեկը մյուսից ավելի պինդ, միշտ իրար դեմ մեր պնդության ուժը մրցակցում... դե Բնությունը իրեն ստիպեց որ հաղթվի... թե չէ, նա անհաղթ պինդ էր...»: Հետո կարդում եմ Անժելայի «ՄՏԱԾԵԼԸ ՄԻԱՅՆԱԿ ՀԱՃՈՒՅՔ ՊԵՏՔ ՉԷ ԼԻՆԻ...ԱՅԼ ԱՍՊԵՍ ԸՆԿԵՐՈՎԻ...» գրառումն ու խորհում՝ ի՜նչ լավ է, երբ մարդ ընկերովի է մտածում, ընկերովի հաղթահարում դժվարությունը,  ինչպես Անժելան է ասում  «Թե չէ, մեր ընտանիքում, ամուսիններով քիչ ենք խոսում, կամ ժամեր, օրեր անց կացնում, առանց իմանալու, դիմացինն ի՞նչ է մտածում, ներկայի մասին, ապագայի...նույնիսկ որ ժամերով ճանապարհորդում ենք մի մեքենայի մեջ, նստած ընտանյոք, ամեն մարդ իր կոմպը, գիրքը գրկած, բացի վարորդից, ինքն իրեն մտածում է...»:  Ընկերովի մտածելուց է սկսվում Հայրենիքի միասնության գաղափարը ու կարդալով Անժելային ուղղված բազում՜-բազու՜մ հուսադրող ու մխիթարիչ խոսքերը, մտածում եմ՝ երբ մենք միանում, միասին ենք լինում, անհաղթահարելի բան չկա: Տեղին եմ համարում օգտագործել իրավաբան Անժելա Բարսեղյանի մեկնությունը, որով քաղաքացուց առաջ կարեւորվում է երկրի շահը. «Անշուշտ, որ Հայաստանի Սահմանադրությունը, այս քսան տարիների ընթացքում, ինքն իրեն չի արդարացրել ,  այն ԱԶԱՏ,  ԱՐԴԱՐ,  ՀԱՎԱՍԱՐ ՈՒ ՄԱՐԴԱՍԵՐ,  ՄԱՐԴՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՏԱՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՂՈԹԱԳԻՐԸ  ՉԻ,  որ այսօր ՊԵՏՔ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ:



 



Սակայն, հարեվան Իզրաելը 1948 թվականից ի վեր չունի որդեգրած ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ,  որը վկայում է,  որ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ  ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ,  ՔԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ....ՀԱՏԿԱՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ....



 



Հետաքրքիրը նա է , որ օգտագործելով ու ընդունելով  ԶԻՈՆԶՄԸ  որպես երկրի կարեվոր քարոզչություն, օրենքների, ու չգրված սահմանադրության կանոնները, աշխարհասփյուռ  հրեաներին կանչելու Իզրաել, նրանց տալու ամենաառաջնակարգ ֆինանսական, կենցաղային ապահովությունները,  ու հարգելու ամեն մի հրեա քաղաքացուն, երեխային, որպես երկրի գերագույն ունեցվածք.....դա ՆԱԽԱՆՁԵԼԻ Է... կարծում եմ դրանից ավելի գերագույն ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ՉԻ ԿԱՐՈՂ  ՈՒՆԵՆԱԼ  ՈՐԵՎէ  ԵՐԿԻՐ....պահպանել ու հոգալ ամեն մի հրեա քաղաքացու ամենաէլեմենտար պահանջքները ու երջանկանալու պետքերը...»: Երկրի ամենամեծ ռեսուրսը մարդն է, նրա միտքը, եկեք հայերով միասին, ընկերովի մտածենք:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ