Արարատի մանկապարտեզում խախտվել էին սանիտարահիգիենիկ կանոնները

Արարատի մանկապարտեզում խախտվել էին սանիտարահիգիենիկ կանոնները
Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:



Ներկայում բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:



Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին`ժամը 16-17-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել 3-4 տարեկան տասը երեխա, ովքեր  առաջին բուժօգնություն ստանալուց հետո ուխարկվել էին տուն: