Եկեղեցասեր երիտասարդը հոգեւոր միության առանցքն է

Եկեղեցասեր երիտասարդը հոգեւոր միության առանցքն է
Հոգեւոր երիտասարդաց միությունների գործունեությունն ավելի համակարգված դարձնելու նպատակով երեկ Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միությունների հոգեւոր հայրերի եւ ատենապետերի մասնակցությամբ հավաք էր նախաձեռնել:



 



ԱՀԹ երիտասարդական խորհրդի հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը անդրադառնալով երիտասարդաց միությունների խնդիրներին ու դրանցում երիտասարդներին ներգրավելու գործընթացին ասաց. «Եկեղեցու երիտասարդական միություններն ամբողջացնում են Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց համայնքը: Երիտասարդաց միության առանցքը պետք է լինի երիտասարդը: Նրա խոսքով, երիտասարդաց միությունների շնորհիվ երիտասարդները հոգեւոր գիտելիք են ստանում եւ ներգրավվում եկեղեցու գործունեության մեջ` կրթական, մշակութային, սոցիալական եւ այլ ծրագրերում: Երիտմիությունները պետք է ունենան հստակ ձեւավորված խմբեր, մշտական անդամներ»:



 



Օրինակ, «Արարատ» հոգեւոր երիտասարդաց միությունում գործում են պարի, երգի, լրագրության, համակարգչի, սրբանկարչության խմաբկներ, որոնց շուրջ համախմբվում են երիտասարդ հավատացյալները, ովքեր այցելում են մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, կազմակերպում են բարեգործկան միջոցառումներ : Տեր հայրը նշեց նաեւ, որ եկեղեցասեր երիտասարդներին համախմբելու նպատակով գործում է նաեւ Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը (ՀԵՀԵԿ):