Լոռվա կազմակերպությունները չե՞ն ուզում մասնակցել «Հեռուստամարաթոն-2012»-ին

Լոռվա կազմակերպությունները չե՞ն ուզում մասնակցել «Հեռուստամարաթոն-2012»-ին
Նոյեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրել է  աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք-2012»-ը, որի ընթացքում հանգանակված գումարները կտրամադրվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2012»-ին:



 



Դեռեւս 15 օր առաջ նամակներ են ուղարկվել մարզի ձեռնարկություններին, փոքր եւ միջին ձեռնարկատերերին, բանկերին` մարաթոնին ակտիվորեն մասնակցելու նպատակով, սակայն դեռեւս որեւէ արձագանք չի եղել: Մարզպետը նկատել է «Դրամահավաքին ակտիվ մասնակցություն պետք է ունենա մեզնից յուրաքանչյուրը, մենքո ինքներս պետք է օրինակ ծառայենք մյուսների համար»: