Կոտայքում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դիակ` բռնության հետքերով

Կոտայքում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դիակ` բռնության հետքերով
Երեկ ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում`Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա:



Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, պարզվել է, որ հայտնաբերվածը 36-ամյա Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:



Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:



Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, ձերբակալվել է 43-ամյա Սամվել Ս.-ն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: