Բնապահպանական պետական տեսչության հերթական բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչության հերթական բացահայտումները
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.11-09.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է  1.73 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել շուրջ 1.76 մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:



Մասնավորապես`



Բուսական աշխարհի պահպանության ոլորտ



Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ 2 գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50  հազար դրամգումարի չափով և հաշվարկվել է  88.86 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:



Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ  3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  888.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:



Վայոց ձորի տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 102.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:



Գեղարքունիքի  տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 81.5 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Կոտայքի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 177.0հազար դրամընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Հողերի  պահպանության ոլորտ



Արագածոտնի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար կայացվել է վարչական տուգանքի  1 որոշում 30  հազ.դր. գումարի չափով:



Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1  որոշում 50  հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար



Արագածոտնի  տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100  հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:



Ապօրինի որս



Գեղարքունիքի տարածքային բաժնի, ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների  համատեղ  շրջայցերի  ընթացքում  արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված  9.0կգ  խեցգետինը և 12 հատ <կարաս> տեսակի ձուկը կենդանի վիճակում բաց են թողնվել լիճ:



Փայտանյութի ապօրինի տեղափոխում



Երևանի տարածքային բաժնի  կողմից  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Անտառների վերահսկողությա բաժնի կողմից  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 7 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 700 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  336.0հազար դրամընդհանուր գումարի գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:



Հանքանյութի ապօրինի տեղափոխում



Շիրակի տարածքային բաժնի  կողմից  արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութի  տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում:



Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների,  բնափայտի  ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:



Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.18 մլն.դր. գումար: