Բնակարանում դիակ են գտել

Բնակարանում դիակ են գտել
Այսօր`ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եվ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 15.50-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եվ հյուրասենյակում՝ բազկաթոռին նստած, հայտնաբերել քաղաքացու դին: