(ԱՆ)ուղղակի վտանգներ

(ԱՆ)ուղղակի վտանգներ
Տեր Զորի նահատակաց  մատուռի  կրած  վնասների  երեւույթը  որոշ  հարցականների  տեղիք  է  տալիս։  Սիրիայի տագնապի առաջին օրից  սիրիահայ եւ  ընդհանրապես հայկական  երեւույթների  հետ  ուղղակի  կամ  անուղղակի  կապ  ունեցող պատահարները  թիրախավորված  լինելու  հավանականությունների  մասին մտավախություններ  էին  առաջացրել։ Դրանց շարքում` Տեր Զորի հայկական կենտրոններըբնականաբար այդ մտավախության առանցքն էին կազմում, մանավանդ նկատի ունենալով դրանց խորհրդանշական բնույթը, փաստացի՝ վկայարանի հանգամանքը, ինչպես նաեւ քաղաքական առումով հայկական Օսվենցիումը, կամ՝ ինչպես բնութագրել է Հայաստանիհանրապետության նախագահը` Օսվենցիումը համարելով հրեական Տեր Զորը: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակինայս ուղղությամբ Տեր Զորի միջազգայնացման առաջադրանքը իբրեւ անհրաժեշտություն հետզհետե ինքնին զգալի էր դառնում:





Սիրիայի իրադարձություններին մեր հակառակորդների աշխույժ ներգրավվածությունը, սակայն, այս մտավախություններբազմապատկում են։ Մինչև այժմ գործողությունների ուղղակիությունը հստակորեն տեսանելի չէին, այսուհանդերձ, տարբերբեմագրությունների եւ հավանականությունների կանխատեսումները ամեն մակարդակի վրա ընդգծում են պատրաստվածությանանհրաժեշտությունը։



Անկարայի ուղղակի առնչությունը Սիրիայի սահմանամերձ հատվածում անվտանգության գոտի  ձեւավորելու պահանջի կրկնության եւներսիրիական հակամարտությանը տարբեր բնույթի օժանդակություններով հագեցած մասնակցության վրա ավելանալու է գալիսադրբեջանական երեւույթը: Վերջերս շրջանառության մեջ դրված լրատվությունը, համաձայն որի տարտամ կերպով նշվում էր Սիրիայումադրբեջանցի զինյալների ներկայության մասին, առավել մասնակիացավ, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հալեպի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվածների շարքում են չորս ադրբեջանցիներ եւ մի թուրք: Ըստ համացանցում շրջանառվողլուրերի՝ ներսիրիական պատերազմի բռնկումից ի վեր Բաքուն և Անկարան համատեղ աշխատանք են տանում Թուրքիայի անմիջական հարևանությամբ գտնվող Իդլիբի շրջանը սիրիացի զինյալ ընդդիմադիրների համար իբրեւ ռազմական գլխավոր հենակետ գործածելունպատակով: Ադրբեջանցի զինյալները իրենց ռազմական վերապատրաստությունը անցնում են Սիրիայի սահմանամերձ Անտիոքի հատվածում։



Համացանցային այս տեղեկությունները ստուգելու կարիք ունեն: Սպանված ադրբեջանցիների մասին լրատվությանը կցված են նաեւնրանց անձնագրերի լուսանկարները՝ լրատվության հավաստիությունն ապահովելու նպատակով: Մինչ այժմ ադրբեջանական որեւէհերքում չի եղել:



Հայկական կողմը` իբրեւ համայնք եւ պետություն, վստահաբար հաշվի է առնում այս հանգամանքները: Հալեպի հարեւանությամբ թուրք եւ ադրբեջանական ռազմական հենակետի այս ընտրությունը, անկախ ներսիրիական ընդհարումներին նշանակալի մասնակցությունբերելուց, աշխարհագրական իր վայրով նաեւ մեզ համար մտածելու առիթ է տալիս։ Հստակն այն է, որ  թե՛ Իդլիբը եւ թե՛ Հալեպիմերձակայքում ադրբեջանցիների սպանված լինելը դիպաշարի հետեւողին համոզում են, որ Հալեպ քաղաքի վրա կենտրոնացել են մերհակառակորդների հայացքները: Եթե, անշուշտ, իրականությանը համապատասխանում են շրջանառության մեջ դրվածտեղեկությունները: Չի բացառվում, որ շահագրգիռ մի  կողմ  ապատեղեկատվություն կատարի այս մասին:



Ոչ միայն ռազմական մակարդակի վրա, այլեւս տեսանելի թափանցվածության այս մակարդակը համայնքի անվտանգության սուր խնդիրէ դնում մեր առաջ:  Հալեպում Սուրբ Գեւորգ եկեղեցու հրկիզումը կարող է  բախումների իբրեւ ոչ ուղղակի արդյունք լինել,դիպուկահարների զոհերի շարքում կարող են ազգությամբ հայեր էլ հայտնվել, ընդհանուր առեւանգվածների շարքում սիրիահայհամայնքի անդամներ տակավին արգելափակված մնալ, հայկական թաղամասերը՝ առանց թիրախ լինելու, մարդկային եւ նյութական վնասների ենթարկվել:  Տեր Զորի եկեղեցին անգամ վնասված լինել` շրջակայքում արձանագրվող բախումների հետեւանքով:



Սակայն, թուրքերի ներգրավվածության տարողությունը եւ հիմա էլ ադրբեջանցի զինյալների՝ բախումներին ենթադրյալ աշխուժմասնակցությունը հայաշատ քաղաքի շրջակայքում, հայկական կողմի համար հակառակորդների հետ առնչված գործընթացներին հետ հաշվի նստելու բազմաթիվ պատճառներ  է հուշում: Առաջին հերթին պետության համար, որովհետեւ դիմացը Անկարան է: Այժմ նաեւԲաքուն:



Շահան Գանտահարյան



«Ազդակ»ի գլխավոր խմբագիր