Մյուս մարզերում կարանտին չի հայտարարվել. ինչու՞

Մյուս մարզերում կարանտին չի հայտարարվել. ինչու՞
Մի քանի օրից Վարդենիսում սիբիրախտի առնչությամբ հայտարարված կարանտինը կվերացվի` տեղեկացրին գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները. «Կրկնակի պատվաստումն արդեն ավարտվել է, պատվաստումից տասնչորս օր հետո կարանտինը պետք է հանել»: 



Իսկ մյուս մարզերում ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել` հարցրեց «Հրապարակ»-ը պատասխանատուներին: Վերջիններս կարծում են, որ դրա կարիքը չկա. «Վեց կով է ընդամենը անկում ունեցել, հետո էլ` մարդը մարդուց չի վարակվում, ինչպե՞ս կարող է ողջ հանրապետությունով մեկ տարածվել, պարզապես ստերեոտիպերն են գործում, ժողովրդի մեջ սիբիրախտը վատ է ընդունվում»: Փաստորեն, պետք է ողջ հանրապետությունը հիվանդանար, վարակն ամեն տուն մտներ, որ գյուղնախարարությունը կարանտին հայտարարեր ու համապատասխան միջոցներ ձեռնարկեր: