ԱԺ պատգամավորների էկզոտիկ աշխատանքային գրաֆիկը

ԱԺ պատգամավորների էկզոտիկ աշխատանքային գրաֆիկը
«Ասում են, թե ՀՀԿ-ն՝ ի պատասխան չորեքշաբթի օրը, ԲՀԿ խմբակցության անդամների Գյումրի մեկնելուն և այնտեղ տրակտորա-գլամուրային միջոցառում անցկացնելուն, պատրաստվում է այսօր, ԱԺ քառօրյայի հաշվին խաշ կազմակերպել, ՀՅԴ-ն որսի կգնա, իսկ ՕԵԿ-ը՝ կոլեկտիվով ջեմ փակելու, իսկ Րաֆֆին տարված սարերի քամու կարոտով արշավի կմեկնի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես զավեշտ է, երբ այնպիսի կարևոր քննարկումների ժամանակ ինչպիսին որ բյուջեին է, ինչ-որ խմբակցություն որոշում է արտագնա բարեգործա-ժողովա-միջոցառում կազմակերպել, կարծես այս ամեննն իրենց չի վերաբերվում:



Տեղից ԱԺ պատգամավորների աշխատանքային գրաֆիկը բավականին էկզոտիկ է. 3 շաբաթը մեկ 4 օրանոց քառօրյա, աշխատանքը սկսում է 12.00-ին, արանքում 1.5 ժամ ընդմիջում ու վերջանում է 18.00: Մարդիկ մի ամբողջ 4.5 ժամ աշխատում են: Էլ չեմ նշում նիստերից ու հանձնաժողովներից բացակայությունների մասին: Այդքանը քիչ է ու իրենց փիառ արշավներն էլ հենց քառօրյայի օրերին են կազմակերպում: Ասում ես էլի՝ մարդիկ գիտեն ոնց իրենց հանգիստը կազմակերպեն»:



Տիգրան Աբրահամյանի գրառումը`ֆեյսբուքյան իր էջից