Մեկ տարում զոհվել է ՄԱԿ-ի 29 աշխատակից

Մեկ տարում զոհվել է ՄԱԿ-ի 29 աշխատակից
Միավորված ազգերի կազմակերպության տեղեկություններով, անցած մեկ տարում աշխարհի տարբեր ծայրերում զոհվել է ՄԱԿ-ի 29 աշխատակից՝ աշխարհի 16 պետության քաղաքացի:

Զոհվածների մեջ կան նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահներ եւ ոստիկաններ: Չնայած սրան, ՄԱԿ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ անվտանգությանն ու խաղաղաշինությանն ուղղված ջանքերը շարունակվելու են: