Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու

Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների համաձայն, Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու: Մինչեւ 2030 թվականը գետերի ամբողջ հոսքը նվազելու է 6,7%-ով, մինչեւ 2070 թվականը` 14,5%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը 24,4%-ով:



 



Այս մասին «Էկոլուրին» ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը: Դիանա Հարությունյանը ասել է, որ ձյան տեսքով տեղումների ծավալի կրճատվել է՝ 1961-1990 թվականների հետ համեմատած մինչեւ 2030 թվականը տեղումները կկրճատվեն 7-11%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը կարող են կրճատվել մինչեւ 40%-ով: Կվատանա նաեւ ջրի որակը, քանի որ նրանում կավելանան աղտոտիչ նյութերը եւ այդ ամենը կազդի նաեւ պարենային անվտանգության վրա: «Վնաս կհասցվի ցանքատարածություններին: Միայն երաշտի պատճառով բերքատվությունը կնվազի 15-34%-ով»,- ասել է Դ. Հարությունյանը:



 



Ծանր հետեւանքների թվում են սովը, համաճարակային վիճակի վատթարացումը եւ նույնիսկ առողջապահական համակարգի ենթակառուցվածքների ոչնչացումը: