Վարդան Օսկանյան. Բյուջեի նախագծում չկա տնտեսական քաղաքականություն, գաղափարախոսություն, չկա ուղղվածություն, չկա նպատակ

Վարդան Օսկանյան. Բյուջեի նախագծում չկա տնտեսական քաղաքականություն, գաղափարախոսություն, չկա ուղղվածություն,  չկա նպատակ
Երեկ  բյուջեյի  հետ  կապված  ելույթների  ընթացքում  ժամանակի  բերումով  հնարավորություն  չունեցա  ելույթ ունենալու,  ուստի  2013թ.  բյուջեի  վերաբերյալ  իմ  նկատառումները  ներկայացնում  եմ  ստորև:



Ես այս բյուջեի նախագծին ուզում եմ անդրադառնալ մի քիչ այլ տեսանկյունից` ժողովրդի կարիքների և ակնկալիքների տեսանկյունից: Իհարկե սա կառավարության 2013թ. տնտեսական գործունեության հիմնական ուղենիշն է լինելու, բայց վերջիվերջո կառավարությունը աշխատում է ժողովրդի համար:



 



Ինչքանո՞վ է այս բյուջեն բավարարում ժողովրդի ակնկալիքները, պահանջներն ու կարիքները:

Այն, որ այս բյուջեն ամբողջությամբ բավարարում է մեր վարկատուներին` հատկապես



Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները,



դա միանշանակ է: ԱՄՀ-ն մեր կառավարության ֆիսկալ կայունությունը ապահովելու ջանասիրությունից  շատ գոհ է, այսինքն՝ գոհ են վարվող զսպողական քաղաքականությունից, սղաճի զսպումից, պարտքի կառավարումից, բյուջեի դեֆիցիտի կրճատումից,



այսինքն՝ այնպիսի քաղաքականությունից, որը ամբողջությամբ տնտեսական աճի, զարգացման



և կենսամակարդակի բարձրացման հակացուցիչ է հանդիսանում:



 



Արդեն որերորդ տարին է, որ մեր կառավարությունը ֆիսկալ կայունություն ապահովելու շղարշի տակ



թաքցնում և արդարացնում է իր անարդյունավետությունը: Իրոք` ֆիսկալ կայունություն



ապահովելն ու կառավարության անարդյունավետությունը հոմանիշներ են դարձել:



Բացարձակ դյուրըմբռնումն այն է, որ ֆիսկալ կայունությունըկարելի է ապահովել միայն զսպողական



քաղաքականություն վարելով: Մինչդեռ այն երկրները, որոնք կարողացել են տնտեսական աճի հ



ամարձակ քայլերի և ընդլայնված հակաբյուջետային դրամավարկային ընդլայված քաղաքականություն



վարելով միջին ժամկետներում հասնել նաև ֆիսկալ կայունությանապահովմանը, կարողացել են արձանագրել լուրջ հաջողություններ:



 



Երկրորդ դյուրըմբռնումը մեր արտաքին պարտքի կառավարման հարցում է: Այն պնդումները, որ



իբր մեր ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը թերևս գտնվում է միջազգային չափանիշներով



սահմանված ընդունելի սահմաններում, այսինքն՝ ավելի ցածր է ՀՆԱ-ի 60%-ից` կտանի մեզ սխալ ուղղությամբ:



Այդ 60%-ի հարաբերակցությունը ընդունելի սահմանագիծ է քիչ թե շատ լուրջ ծավալով բյուջե ունեցող երկրների համար:



2013-ի մեր այս փոքր երեք միլիարդ դոլարից պակաս բյուջեում, 420 մլն դոլար նախատեսված է պարտքի



մարմանը և սպասարկմանը: Մոտավորապես նույնքան գումար նախատեսվում է մեր բանակի և անվտանգության հարցերին:



Պետությունների կենսունակության պատմության մեջ կա մի անհերքելի ճշմարտություն`



երբ պարտքին հատկացված ծավալները հասնում են պետական անվտանգության ապահովման ծախսերին



այդ երկիրը կարող է արդեն հայտնվել անկման լուրջ վտանգի առաջ:



 



Ի՞նչ է ակնկալում հասարակությունը այս բյուջեից:



1. Հույս և հավատ երկրի ապագայի զարգացման և հեռանկարի նկատմամբ: Այս բյուջեն իր մեջ սրա անգամ նշույլը չի պարունակում:



Սա շատ մռայլ բյուջե է: Երբ ֆինանսների նախարարին հարցրին, թե մեկ բառով ինչպես կբնութագրի այս բյուջեն,



նա խուսափեց պատասխանելուց, ասելով, որ այն կարելի է անվանել 2013-իբյուջե:



Ես կասեի, որ հույսի առումով սա նույնիսկ 93-ի բյուջե չի:



Նույնիսկ այդ ամենածանր օրերին, այդ օրվաբյուջեում ավելի շատ հույս և հավատ կար:



Այս բյուջեում չկա ոչ մի մեծ ծրագիր, չկա որևէ ոլորտ, որը կարող է դիտարկվել որպես տնտեսության շարժիչ ուժ:



Ընդամենը նախատեսվում է 6% ՀՆԱ աճ: Բայց մենք գիտենք այդ թիվը ինչպիսի հնարքներով է ստացվում:



Օրինակ՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության մեթոդոլոգիայի ՀՆԱ-ի ցուցանիշը կարելի է ճշգրտելերկու տարվա կտրվածքով։



Հենց դրանից է օգտվել կառավարությունը և 2011թ. ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը (հրապարակվել է այս տարվա փետրվարին) վերահաշվարկել է՝  նվազեցնելով 40,8 մլրդ դրամով։



Պարզ ասած՝Վիճակագրական ծառայությունը նվազեցրել է



բազային տարվա ՀՆԱ-ի ծավալը, ինչի արդյունքում կառավարությունը հնարավորություն է ստացել լրացուցիչ



1% տնտեսական աճ ստանալ։



Մյուս գործոնը, որը կառավարությանը հնարավորություն է տալիս ապահովել ներկայում արդեն նախատեսվող



7% տնտեսական աճը, դա դեֆլյատորն է։ 2012թ. բյուջեի հիմքում դնելով 4,2% տնտեսական աճ,



նախատեսված էր,



որ դեֆլյատորը կլինի 4,6%. բայց չգիտես ինչու հետո որոշվում է, որ այն ավելի փոքր պետք է լինի՝ 2,4%-իչափով։



Արդյունքում՝ անվանական ՀՆԱ-ն էապես աճում է։



 



2. Աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում: Այս առումով նույնպես բյուջեում ոչ մի լուրջ դրույթ չկա:



Ոչ աշխատավարձերի, ոչ նպաստների որևէ բարձրացում չի նախատեսվում,



չհաշված վերջերս նվազագույն աշխատավարձի 2500 դրամի բարձրացումը, որը կառավարության կողմից նախատեսված 4% սղաճի պայմաններում համարյա թե հավասարվում է զրոյի: Բյուջեից չի երևում, թե որ ոլորտներում նոր աշխատատեղեր կստեղծվեն:



Այդ հարցին չկարողացավ պատասխանել նաև ֆինանսների նախարարը, ասելով,որ նախատեսվում է 10 000 աշխատատեղ ստեղծել:



 



3. Հասարակությունը ակնկալում է խորքային բարեփոխումներ` մենաշնորհների վերացում, հավասար մրցակցային դաշտի ստեղծում և հատկապես բարեփոխումներ հարկային ոլորտում:



Այս բյուջեից չի երևում, որ կառավարությունը որևէ ցանկություն ունի ինչ որ բան անելու այդ ուղղությամբ:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակելու է մնալ տարածաշրջանում ամենացածրը:



Այն, որ գալիք տարում լուրջհարկային վարչարարություն չի կատարվելու, դա նույնպես երևում է բյուջեից։



Կառավարությունը 2013թ.բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների մոտ 119 մլրդ դրամից



վարչարարության հաշվին ծրագրում է հավաքագրել 27,7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2012թ. հավաքագրվելիք լրացուցիչ 101 մլրդ դրամից



վարչարարության հաշվին նախատեսված էր հավաքագրել 39,7 մլրդ-ը։



 



Այս վերջին շրջանում բյուջեի քննարկման ընթացքում եղել են բազմաթիվ լուրջ և կառուցողական առաջարկություններ, որոնք կարող էին էապես լավացնել բյուջեն, դրանով նպաստելով երկրի տնտեսական աճին, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի զարգացմանը: Կառավարությունը մերժել է բոլորը, հիմնավորելով, որ գումարներ չկան:

Մեր խորին համոզմամբ կան գումարներ, որոնց տեղն ակնհայտ և տեսանելի է ինչպես մեզ, այնպես էլ կառավարությանը: Պարզապես չկա ցանկություն, քաղաքական կամք գնալու այդ գումարների հետևից:



 



Որո՞նք են այն հիմնական չարաշահումները, որոնք, ժողովրդի լեզվով ասած, կոտրում են բյուջեի ողնաշարը:



1. Ստվերը- Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օրերս հրապարակած տարածաշրջանային զեկույցում



«ոչ ֆորմալ տնտեսությունը» Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 35%-ը։



Համեմատության համար՝ նույն զեկույցում նշվում է,



որ ոչ ֆորմալ տնտեսությունը Ուզբեկստանում ՀՆԱ-ի 15%-ի չափով է։



 



2. Հարկերից խուսափումները, հատկապես մեծ տնտեսվարողների կողմից,



 



3. Տնտեսական մենաշնորհները և անօրինական արտոնությունները,



 



4. «Ատկատները»,



 



5. Ծրարով աշխատավարձ ստանալը:



 



Եթե առաջին 4-ի մասին հաճախ խոսում ենք, ապա այս վերջինը անտարբերության է մատնվում:



Այստեղ կանշատ լուրջ ռեսուրսներ և՛ բյուջեի, և՛ սոցվճարումների առումով:



Այսօր և՛ պետական համակարգում,  և՛մասնավորում շատ բնական երևույթ է դարձել



աշխատավարձ տալ հնարավոր նվազագույնը, վճարելով եկամտահարկերը և սոցվճարումները այդ գումարից,



իսկ աշխատավարձի հիմնական մասը տալ առձեռն`ծրարի մեջ:



Սա մի երևույթ է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել:



Մեծ հաշվով այս բյուջեն արտացոլում է կառավարության ծրագիրը, որի մասին մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք․



ինչպես ծրագրում այնպես էլ այստեղ չկա տնտեսական քաղաքականություն, գաղափարախոսություն, չկա ուղղվածություն,  չկա նպատակ:



 



Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ