«Գրանդ Քենդին» դատի է տվել «Թալ-Գրիգին»

«Գրանդ Քենդին» դատի է տվել «Թալ-Գրիգին»
Հայ -կանադական «Գրանդ Քենդի» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Թալ-Գրիգ» ՍՊԸ-ից պահանջում է դադարեցնել իրենց ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը եւ ոչնչացնել ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններով մակնշված ապրանքի ամբողջ ծավալը:



«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, «Գրանդ Քենդի»-ն ընդդեմ «Թալ-Գրիգ»-ի դատավարությունը տեղի կունենա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ: