ՀԱԿ-ը մտադիր է արտահերթ նիստ հրավիրել

ՀԱԿ-ը մտադիր է արտահերթ նիստ հրավիրել
ՀԱԿ-ը, խորհրդակցելով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ,  մտադիր է նոյեմբերի 21-ին` ժամը 12:00-ին,  ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն` այսօր` ԱԺ-ում կայացած լրագրողների հետ զրույցում:



Օրինագիծը մշակվել է Ընտանեկան օրենսգրքում`Բնակչության պետական ռեգիստրի եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկներով: Ըստ Զուրաբյանի` այն հնարավորություն է տալիս ընտրությունների ժամանակ կիրառվող հիմնական օրինախախտումների դեմն առնել: