Ջեյմս Ապատուրայի երկօրյա այցը 522 հազար դրամ է արժեցել

Ջեյմս Ապատուրայի երկօրյա այցը 522 հազար դրամ է արժեցել
10 օր առաջ՝ նոյեմբերի 5-ին եւ 6-ին Երեւանում էր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ապատուրայի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը: 



 



ՀՀ վարչապետի 14 Նոյեմբեր 2012, 1115-Ա որոշման համաձայն, այցի արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների եւ  դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, աշխատանքային ճաշի, արարողակարգային եւ այլ միջոցառումների համար պետական բյուջեից 522 000 դրամ է հատկացվել` համաձայն համաձայն  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: