Սիբիրյան խոց ախտորոշմամբ 5 հիվանդ բուժվում է

Սիբիրյան խոց ախտորոշմամբ 5 հիվանդ բուժվում է
ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում այսօր Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում 5 հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:



Համաճարակային իրավիճակը վերահսկելի է: