Խախտել են սեփականության իրավունքը

Խախտել են սեփականության իրավունքը
Սեպտեմբեր ամսին կայացած Հարկադիր էլեկտրոնային աճուրդում քաղաքացին ձեռք է բերել բնակարան: Օրենքով սահմանված կարգով գրանցել է իր սեփականության իրավունքը և դարձել այդ բնակարանի օրինական սեփականատեր: 



Սակայն մինչ օրս քաղաքացին չի կարողանում իրականացնել սեփականության իրավունքի բաղկացուցիչ երկու կարևոր իրավազորությունները` բնակարանի տիրապետումն ու օգտագործումը, քանի որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարած բնակարանից չի ապահովում նախկին սեփականատերերի վտարումը:



Բնակարանի նոր սեփականատերը նոյեմբերի 1-ին վտարման օր նշանակելու պահանջով կրկին դիմել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղից նրան բանավոր տեղեկացրել են, որ նա պետք է վճարի 600 000 դրամ և պետք է ապահովի նախկին սեփականատերերի գույքի պահատվությունը, այսինքն` տարածք գտնի գույքի համար:



Երեկ քաղաքացին այս բովանդակությամբ դիմում է ներկայացրել Պաշտպանին և խնդրել նրա միջնորդությունը իր իրավունքների վերականգման հարցում:



Քաղաքացու բողոքի կապակցությամբ Պաշտպանի կողմից գրություն կուղարկվի Արդարադատության նախարարություն: