Հայաստանում աճել է չափահաս անօթեւանների թիվը

Հայաստանում աճել է չափահաս անօթեւանների թիվը
2002 թ. հետո չափահաս անօթեւանների թիվը Հայաստանում աճել է: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնախնդիրների վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նրա հավաստմամբ  եթե 2006 թ.  անօթեւանների կենտրոնը կառուցվել էր  30 մարդու հաշվով, այսօր այն  հարմարեցված է 60 մարդու համար:



Ոստիկանության 2002 թ. տվյալներով  ոստիկանությունում հաշվառված էր 111 անօթեւան երեխա, 2009 թ.` 26, 2010 թ.` 20 երեխա: 2011 թ. վերջի տվյալներով նրանց թիվը 11 է: Արթուր Կեսոյանի խոսքով` մուրացիկ երեխաների թվի նվազումը հետեւանք է այն բանի, որ նրանց մի մասը տեղափոխվում է մանկատուն եւ դուրս գալիս ոստիկանության հաշվառումից: