Հովիկ Աբրահամյանը հեռու քաշվեց Խուդյանի գործից

Հովիկ Աբրահամյանը հեռու քաշվեց  Խուդյանի գործից
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Էդմոն Խուդյանի նամակին, որտեղ, ինպես  Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությունն է նշում, նա գործարարին հասցեագրված իր պատասխանով ն միջամտելուց:



ԱԺ Նախագահի նամակում, մասնավորապես, ասվում է.



«Հարգելի պարոն Խուդյան



ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարաությամբ, ի պատասխան Ձեր նամակի` հայտնում ենք պատասխան Ձեր գրության հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուշադրությանն արժանացել է Ձեր գրությամբ բարձրացված խնդիրը: Փաստենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ 91-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` ՀՀ Uահմանադրությանը և oրենքներին համապատաuխան:



Ելնելով վերոնշյալից` խնդրո առարկա գործով ՀՀ Ազգային ժողովի նախագահը միջոցներ ձեռնարկելու կամ որևէ այլ կերպ միջամտելու իրավասություն չունի, իսկ վիճահարույց գործով որոշումները պետք է կայացվեն բացառապես դատարանի կողմից: ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյան»:



«Ցավալին այն է, որ ԱՄՆ դեսպանատունը իմ հայտարարություններից հետո միանգամից հետամուտ եղավ իմ գործին, բայց իմ հայրենի կառավարությունը 2 տարի է պարզապես չի լսում ինձ և վստահեցնում է, որ այս կոռումպացված դատական համակարգում արդարություն կվերականգնվի»,- ասում է գործարարը:



Հիշեցնենք, որ գործարար Էդմոնդ Խուդյանը, ով Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես էր սկսել և խաբվել էր, շուրջ 1.5 տարի է՝ չի կարողանում վերականգնել իր իրավունքները: