Ստյոպա Սաֆարյանն իրեն ֆավորիտ է համարում

Ստյոպա Սաֆարյանն իրեն ֆավորիտ է համարում
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ ընտրողների շրջանում ինքը ֆավորիտներից մեկն է:  



Նրա խոսքով՝ իշխող կուսակցության թեկնածուն առաջադրվել է միայն այն բանի համար, որ պետական բոլոր ռեսուրսները օգտագործվում են նրա օգտին:



«Այս օրերի հասարակության արձագանքը ցույց տվեց, որ մարդիկ վստահում են ինձ, և նրանք չեն գա ինձ հետ հանդիպումներին կամ ընտրության այն դեպքում, երբ կխուսափեն թաղում խնդիրներ ունենալ»,-նշել է Սաֆարյանը: