ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները

ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները
Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության  ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով  Նելլի Ստեփանյանն արդեն յոթ ամիս չի կարողանում մուտք գործել իր բնակարան։  Այդ մասին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Այդ կապակցությմաբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում։



Օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ եւ/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, թեեւ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել  բանվորական ուժ եւ տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։



Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության հետեւանքով Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։



Գործն ուսումնասիրելով՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում։