«Ապացուցեք, որ ընդդիմությունը սխալ է, ոչ թե բոյկոտեք նիստը»

«Ապացուցեք, որ ընդդիմությունը սխալ է, ոչ թե բոյկոտեք նիստը»
«Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն կբոյկոտի Կոնգրեսի նախաձեռնությամբ կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստը եւ թույլ չի տա քննարկել Ընտրական եւ Քրեական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների հարցը, իբր դա իրենց համար ժամավաճառություն կլինի, քանի որ վերջերս են կատարել ԸՕ-ի փոփոխություններ: Մեկը լինի ասի. այ Գալուստ Սահակյան, այ հանրապետական, ժամավաճառությունն ո՞րն է. եթե համոզված եք, որ ընդդիմությունը վատ ու սխալ առաջարկներ է անում, ինչո՞ւ եք բոյկոտում նիստը: Ընդհակառակը՝ մասնակցեք այդ նիստին եւ հանրությանը ապացուցեք, ցույց տվեք, թե ինչ «սխալ», «վատ» եւ «անօգուտ» առաջարկներ է անում ընդդիմությունը, թե ինչպես են ուզում ձեւափոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի կեղծիքներով լի ընտրություններ անցկացնեն, ապացուցեք, թե դուք ինչպիսի կատարյալ օրենսգիրք եք ընդունել, որով ինչպիսի «կատարյալ», «ազատ», «արդար» ու «թափանցիկ» ընտրություններ եք անցկացնում ու մանավանդ՝ առանց «կեղծիքների»: Թե չէ ժամավաճառությո՜ւն, բոյկո՜տ, մոյկո՜տ...»



Համլետ Կիրակոսյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից