Ավտովթար Աշտարակ-Ուջան ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ավտովթար Աշտարակ-Ուջան ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ ժամը 16.55-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանուցնում է ԱԻՆ կայքը:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 16 UO 712 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Դեյվու» մակնիշի 13 LU 293 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեվանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ` 1965 թ. ծնված Լաուրա Գալստյանը եվ 1957 թ. ծնված Իշխան Վարդանյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: