Պոլսահայերն անհանգստանում են սիրիահայերի համար

Պոլսահայերն անհանգստանում են սիրիահայերի համար
Պոլսահայ համայնքի որոշ ներկայացուցիչներ ցանկություն ե հայտնել օգնել Սիրիայում ընթացող բախումների հետևանքով երկիրը լքած և Հայաստանում հաստատված հայերին: «Ակօս»-ի փոխանցմամբ՝  նախաձեռնության կազմակերպիչներից Քենան Յենիջեն հայտնել է, որ իրենք  հավաքելու են առաջին անհրաժեշտության իրեր եւ, համաձայնության գալով բեռնափոխադրող որևէ ընկերության հետ, այն հասցնելու են  սիրիահայերին:



Օգնել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել Ստամբուլի Սուրբ Վարդանանց, Սուրբ Գևորգ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։