«Խոսքի իրավունք» միավորման կոչը քաղաքականացված երիտասարդներին

«Խոսքի իրավունք» միավորման կոչը քաղաքականացված երիտասարդներին
 «Խոսքի իրավունք» միավորումը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու իր դիրքորոշումը ՀԱԿ դատապարտված ակտիվիստների վերաբերյալ: Մենք իհարկե ունենք մեր ուրույն քաղաքական հայացքները, սակայն «Խոսքի իրավունքը» ավելի շատ քաղաքացիական միավորում է: Միավորման հայտարարությունները պայմանավորված են քաղաքացիների արդար հասարակությունում ապրելու շահով:  



Տեղի ունեցածը մարտահրավեր էր այն երիտասարդներին, ովքեր իրենց ազատամիտ քաղաքացիական տեսակը ցանկություն կունենան օգտագործել նաեւ քաղաքական դաշտում:



 



Այս պարագայում բողոքի առաջին ձայնը պետք է հնչեր կուսակցական երիտասարդների կողմից: Կոչ ենք անում կուսակցությունների երիտասարդական կառույցներին հայտնել իրենց հստակ մոտեցումները այս հարցի շուրջ, մասնակցել քայլերթերին եւ այլ միջոցառումներին, որոնք կկազմակեպվեն ի պաշտպանություն ազատազրկված երիտասարդների:



Այսօր որեւէ մեկը երաշխավորված չէ դատական համակարգի կամայականություններից: Չմոռանանք այս մասին եւ մի կողմ  դնենք տարաձայնությունները՝ ի օգուտ արդարության հաստատմանը:



Խոսքի իրավունք միավորում