Ստուգումներն ավարտվել են

Ստուգումներն ավարտվել են
Նախագահի վերահսկողական ծառայությունն ավելի քան մեկ ամիս է՝ ստուգումներ է իրականացնում Սննդի անվտանգության պետական ծառայությունում: Վերջին ամիսներին այս կառույցի ստուգումներն անհետեւանք չեն մնում՝ դրանք ավարտվում են անձամբ ՀՀ նախագահի կողմից անցկացվող խորհրդակցություններով, հրապարակային հանդիմանություններով ու պաշտոնանկություններով:



 



Երեկ տեղեկացանք, որ Սննդի անվտանգության ծառայությունում ստուգումներն ավարտվել են, եւ այժմ ամփոփվում են արդյունքները: Բացահայտումների մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ: Թերեւս այս ընթացքում «սարտիրովկա» են անում, թե այդ բացահայտումներից որն է ենթակա ներկայացվելու հասարակությանը, որը ներքին «օգտագործման» համար է, այսպես ասած՝ կոմպրոմատների տեսքով պահվելու, որ անհրաժեշտ պահին դրվի շրջանառության մեջ: