Տեսնես ո՞ւմ է պաշտոն խոստացել

Տեսնես ո՞ւմ է պաշտոն խոստացել
ՀՀ վարչապետի այս տարվա նոյեմբերի 21-ի 1143 – Ն որոշմամբ փոփոխվել է վարչապետի  2011 թվականի հունիսի 13-ի N 526-ն որոշումը եւ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը 19-ից դարձել է  20:



 



Բացի դրանից գրասենյակի ղեկավարը նախկին մեկ տեղակալի փոխարեն կարող է ունենալ երկու տեղակալ:



 



«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում նոր նշանակումներ դեռ չեն եղել: