Վահե Էնֆիաջյան. Քաջ գիտակցում ենք

Վահե Էնֆիաջյան. Քաջ գիտակցում ենք
 Իրատես «Դե ֆակտո» թերթն ապատեղեկավություն էր տարածել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան Կուսակցության Երիտասարդների Միությունում առկա են ներկուսակցական խնդիրներ:

- Քաջ գիտակցում ենք` ԲՀԿ բարձր վարկանիշը եւ մեր կուսակցության հանդեպ ժողովրդի ունեցած վսահությունը ոմանց դրդում է խուճապահար լինել եւ ստահոդ լուրեր տարածել:

ԲՀԿ Երիտասարդների Միությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենահզոր երիտասարդական կառույցներից մեկը` հազարավոր երիտասարդների համախմբող մարզերում գործող 51 եւ Երեւանի 12 տարածքային կառույցներով ու Միության ներքո գործող 15 ոլորտային խորհուրդներով:

Մենք սատարում ենք երիտասարդական կազմակերպություններին եւ առողջ գաղափարախոսություն տարածող հասարակական շարժումներին: 'Գագիկ Ծառուկյան' բարեգործական հիմնադրամը մշտապես նպաստում է երիտասարդների համախմբմանը, նրանց ինքնադրսեւորման հնարավորությունների ընձեռնմանը: Օժանդակում կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների հիմնահարցերի եւ խնդիրների հաղթահարմանը:

ԲՀԿ Երիտասարդների Միությունը լավագույն օրինակն է հզորության, միասնականության ու համախմբվածության:

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ` Վահե Էնֆիաջյան