Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ուզում մանդատը վայր դնել

Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ուզում մանդատը վայր դնել
Ըստ «Ժառանգության» «Հրապարակ»-ի աղբյուրների` Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ հոժարակամ չի հրաժարվել իր Աժ մանդատից, ինչպես ինքն է ներկայացնում: Գործընթացն սկսվել էր այն ժամանակ, երբ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Դավիթ Շահնազարյանի հետ պետք է մեկներ ԱՄՆ, մասնակցելու դեմոկրատների` Օբամային նախագահի թեկնածու առաջադրելու համագումարին: Րաֆֆին անհասկանալի պատճառներով չի համաձայնել հանդիպել Քոքոբելյանի հետ: Մինչ վերջինս ԱՄՆ-ից կվերադառնար, սկսվել է «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» ապահարզանի գործընթացը. «Քոքոբելյանը վերադարձավ, նրանք հանդիպեցին, միակ բանը, որ գիտենք, այն է, որ Րաֆֆին Խաչիկին հարցրել է` կարո՞ղ ես բացատրել, թե ինչու պետք է իմ փոխարեն Թևանը գա պառլամենտ: Ինչ է ասել նրան Խաչիկը, տեղյակ չենք, բայց ակնհայտ էր, որ Րաֆֆին չէր ուզում մանդատը վայր դնել»: