«Որ սուտ եմ խոսում, անպայման խաչ եմ անում». Լյովա Խաչատրյան

«Որ սուտ եմ խոսում, անպայման խաչ եմ անում». Լյովա Խաչատրյան
ԲՀԿ ֆրակցիայի նորագիր անդամ, ապարանյան սիմվոլների նկատմամբ հատուկ հակում ունեցող, գլխավոր դատախազի դեմ ճակատամարտի ելած և՛ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Բենզին Ռուբոյին հաղթած Լյովա Խաչատրյանը նախորդ շաբաթ Աժ հայտարարությունների ժամին մեկ էլ, ու շատերի համար անսպասելի, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ բավականին պաշտպանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասելով, որ նա երբեք շրջապատված չի եղել օլիգարխներով, և նրա ժամանակ ընտրատարածքներում այնպիսի խայտառակ կեղծիքներով ընտրություններ տեղի չէին ունենում, ինչպես հիմա է: ԲՀԿ-ում անմիջապես մտածել էին. «Լյովն էլի մի էրկու բաժակ պանդա` վայրի տանձի օղի է գցել»:



«Գցե՞լ էիք»,- հարցրեց «Հրապարակ»-ը Լյովա Խաչատրյանին: «Կլինուս ալլախոմ, նե´տ»,- ասաց նա` խաչ անելով: «Պարզապես ինձնից առաջ ելույթ ունեցողի ասածները դուրս չեկան, դրա համար էդպես ասացի»: Բա խա՞չ ինչու եք անում: «Որ սուտ եմ խոսում, անպայման խաչ եմ անում»,- անկեղծացավ նա: