Հարցնում են՝ պատասխանում ենք

Հարցնում են՝ պատասխանում ենք
- Արժե՞ արդյոք «Ժառանգություն» բառը ամեն օր հոլովել հատկապես «Ազատ դեմոկրատների» հետ գզվռտոցի համատեքստում, երբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես մտադիր է առաջիկայում հասարակությանը ներկայանալ որպես քաղաքական ուժերին համախմբող նախագահի թեկնածու:



- Ճիշտն ասած՝ չարժե:







***



 



- ՀՀԿ-ն խախտե՞լ է արդյոք ՀՀ սահմանադրության 70-րդ կետը՝ թռնելով ընդդիմության պահանջով հրավիրված արտահերթ նիստից:



- Սահմանադրության կետը՝ չգիտենք, բայց որ Գալուստ Սահակյանն ՕԵԿ-ի «աղջկերքին» հետը տանելով՝ խախտել է էթիկայի բոլոր կանոնները եւ Աստծո տասը պատվիրաններից մի քանիսը, դա փաստ է:



 



***



 



- «Կռված տղա չէ, բայց ատրճանակ ունի՝ դա հանրային դիցաբանական ինչ-որ մի բան է»: Գագիկ Ծառուկյանի մասին Ադիբեկյանի այս մտքին համաձա՞յն եք:



- Այո, բայց անհանգստանալու պատճառ չունենք: Ավելին, Գագիկ Ծառուկյանն առավել հետաքրքիր կդարձնի ընտրապայքարը: Պատկերացնո՞ւմ եք՝ մի կողմում էպոսի դիցաբանական հերոսն է, իսկ մյուս կողմում՝ էպոսագետը:



 



Պատրաստեց Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ